Եմենի հութիները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն հարվածներ հասցնել Իսրայելին
1 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը կդադարեցնի Իսրայելի հրթիռակոծումն ու Կարմիր ծովում նրա հետ կապված նավերին հարվածները, եթե Իսրայելը հետևի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։
«Արմենպրես»- հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Անսար Ալլահ» քաղաքական բյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։
«Մեր ռազմական գործողությունները կդադարեցվեն, եթե իսրայելական թշնամին հետևի համաձայնագրին, բայց մենք կշարունակենք հետևել դրա կատարմանը», - ասել է ալ-Ասադը՝ հավելելով, որ եթե Իսրայելը վերսկսի գործողությունները և շրջափակումը Գազայում, իրենք կշարունակեն ռազմական գործողությունները ավելի ինտենսիվ տեմպերով, քան նախկինում՝ նրանց վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի դադարեցնեն ագրեսիան։
Հոկտեմբերի 10-ին, Գազայի հատվածում մարտերը դադարեցվել են։ Դրանից առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը համաձայնության են եկել իրականացնել հակամարտության դադարեցման ծրագրի առաջին փուլը։