Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է պատանդների վերադարձից հետո իրենց հիմնական առաջադրանքի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է պատանդների վերադարձից հետո իրենց հիմնական առաջադրանքի մասին

Պատանդների վերադարձից հետո Իսրայելի գլխավոր նպատակը կլինի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելների ոչնչացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ սա Գազայի զինաթափման և ՀԱՄԱՍ-ի չեզոքացման համաձայնեցված սկզբունքի իրականացման հիմնական նպատակն է։

«Պատանդների վերադարձից հետո Իսրայելի գլխավոր նպատակը կլինի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բոլոր թունելների ոչնչացումը՝ ինչպես անմիջականորեն Իսրայելի պաշտպանության բանակի կողմից, այնպես էլ ԱՄՆ ղեկավարությամբ և վերահսկողությամբ ստեղծվելիք միջազգային մեխանիզմի միջոցով»,- գրել է Կացը՝ նշելով, որ  հանձնարարել է զինված ուժերին պատրաստվել այս առաքելությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում