Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավային տարածքում․ ԶԼՄ
1 րոպեի ընթերցում

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը, որի տեղեկություններով, ՀԱՄԱՍ-ը հարձակում է սկսել իսրայելական ուժերի վրա Գազայի հարավային հատվածում գտնվող Ռաֆահում, ինչը ստիպել է Իսրայելի պաշտպանության բանակին ավիահարվածներ հասցնել այդ տարածքում։
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս պաշտոնապես մեկնաբանություն չի տվել։
Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները Գազայի խաղաղության համաձայնագրի երաշխավոր երկրներին տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտում պլանավորելու մասին։
ՀԱՄԱՍ-ը հերքել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը՝ պնդելով, որ ԱՄՆ մեղադրանքները կեղծ են և համապատասխանում են իսրայելական քարոզչությանը։