1 / 1
Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հերքել է իր կողմից հրադադարի խախտման պլանավորման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Գազայի խաղաղության համաձայնագրի երաշխավոր երկրներին տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտում պլանավորելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի, ստացվել են հավաստի հաղորդագրություններ, որոնք վկայում են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի անխուսափելի խախտման մասին, որն ուղղված է Գազայի ժողովրդի դեմ։

«Պաղեստինցի քաղաքացիական անձանց դեմ այս պլանավորված հարձակումը կհամարվի հրադադարի համաձայնագրի ուղղակի և կոպիտ խախտում և կխաթարի միջնորդական ջանքերի միջոցով ձեռք բերված նշանակալի առաջընթացը։ Երաշխավորները պահանջում են, որ ՀԱՄԱՍ-ը կատարի հրադադարի պայմաններով ստանձնած իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակման դեպքում միջոցներ կձեռնարկվեն Գազայի ժողովրդին պաշտպանելու և հրադադարն ամբողջությամբ պահպանելու համար։

ՀԱՄԱՍ-ը հերքել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը՝ պնդելով, որ ԱՄՆ մեղադրանքները կեղծ են և համապատասխանում են իսրայելական քարոզչությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում