Թրամփն իր նախընտրական շտաբի ղեկավարին նշանակել է աշխատակազմի ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր նախընտրական շտաբի ղեկավար Սյուզի Ուայլսին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Սյուզի Ուայլսն օգնեց ինձ ապահովել ամերիկյան պատմության մեջ ամենամեծ քաղաքական հաղթանակներից մեկը և 2016 և 2020 թվականների իմ հաջող քարոզարշավի անբաժանելի մասն էր», - հայտարարության մեջ նշել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Ուայլսը «կոշտ է, խելացի, նորարար և վայելում է համընդհանուր հիացմունք ու հարգանք»։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Սյուզին կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին աշխատակազմի ղեկավարը։ Ես կասկած չունեմ, որ նա կհպարտացնի մեր երկիրը», - ասել է նա։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Ուայլսը տվյալ պաշտոնի համար գլխավոր թեկնածուն է։ Ըստ CNN-ի աղբյուրի՝ նա պաշտոնը ստանձնելու համար որոշ վերապահումներ ուներ և նախքան դրան համաձայնելը մի շարք պայմաններ է առաջադրել Թրամփին։ Նշվում է, որ այդ պայմաններից մեկը եղել է ավելի շատ վերահսկողությունն այն բանի նկատմամբ, թե ով կարող է Օվալաձև գրասենյակ մտնել նախագահի մոտ։

Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում նրա աշխատակազմը բազմիցս ստիպված է եղել կանխել նրա ոչ պաշտոնական խորհրդականների, ընտանիքի անդամների, ընկերների հանդիպումները նախագահի հետ Սպիտակ տանը։

Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Հարիսն ապահովել է 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։    

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ