Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմոլորտ  համագործակցության զարգացման հնարավորությունները։ 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ 

Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ 

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։

Հայերեն العربية English Español Français Русский

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու