Հայաստանը COP-29-ին մասնակցելու հարցը կապում է Երևան-Բաքու բանակցությունների դինամիկայի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում՝ շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ 

«Այս պահի դրությամբ Հայաստանը COP-29-ին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունի, ընթանում են քննարկումներ: Դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կոստանյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտենսիվացնել շփումներն ադրբեջանական կողմի հետ՝ հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը:   

Փոխնախարարի խոսքով՝ այս պահին նախարարների մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա: «Սակայն հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,-ասել է  Կոստանյանը: 

Պայմանագրի նախագծի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են կողմերի միջև չհամաձայնեցված մնալ: Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվելու են: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք չհամաձայնեցված հարցերից է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջ քաշվող հարցը՝ նա ասաց. «Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս»: 

Հայերեն English Español Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը