Հայաստանը «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար ևս 236 մլն եվրոյի վարկ կներգրավի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար Եվրոպական ներդրումային բանկից 236 մլն եվրոյի վարկ կներգրավի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:  

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է կառուցել 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից ամենաերկարը 8.6 կմ կլինի: Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1.5-2 ժամով կկրճատի ժամանակահատվածը: Հիմա այդ հատվածում երթևեկության միջին արագությունը 50 կմ/ժ է, կառուցումից հետո կդառնա 100 կմ/ժ»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ հյուսիսային հատված՝ 27 կմ, հարավային հատված՝ 24.2 կմ և Բարգուշատի թունել՝ 8.6 կմ: 

Կառավարությունը ծրագրի շրջանակներում մեկ նման որոշման արդեն հավանություն տվել է: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 236 մլն եվրոյի համաձայնագիր է կնքվել, այն հիմա գտնվում է ԱԺ-ում:

«Սա երկրորդն է արդեն մյուս գործընկերոջ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ: Խոսքը 236 մլն եվրոյի մասին է»,-նշեց նախարարը:  

Կա նաև երրորդ գործընկեր՝ Ասիական զարգացման բանկը: Բանկի հետ աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը՝ 150 մլն եվրո: 

Կառավարությունը ԵՄ գործընկերների հետ քննարկում է նաև ծրագրի դրամաշնորհային մասը: 

Շինարարությունը նախատեսվում է իրականացնել մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2033 թվականին: 

Հայերեն English Русский

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր