Աշխարհ

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ երկրում ռազմական դրության գործողությունը և զորահավաքը մինչև 2025 թ. փետրվարի 7-ը երկարաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Իր Telegram ալիքում նա գրել է, որ Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրության գործողությունը և ընդհանուր զորահավաքն 90 օրով երկարաձգելու մասին՝ 2024 թ. նոյեմբերի 10-ից մինչև 2025 թ. փետրվարի 7-ը։

Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրության մասին օրենքն ստորագրվում է արդեն 13-րդ անգամ։

Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում