Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։

Ըստ աղբյուրի՝ օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։

Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ 

Նշվում է, որ օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։

Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին