Պուտինը կրկին հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի հետ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է մնում Ուկրաինայի հետ բանակցություններին, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցություններին, այլև հայտնի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր, որը նախաստորագրվել է ուկրաինական կողմի հետ», - ասել է Պուտինը։

«Սակայն ուկրաինական կողմը դրսի խորհրդով, իսկ այդ մասին  հայտարարել են ուկրաինացի պաշտոնատար անձինք, մերժել է այդ պայմանագիրը», - հիշեցրել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայացել է 2022 թ. մարտի 29-ին Ստամբուլում, բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Ապագա համաձայնագրի սկզբունքները ներառել են պարտավորություններ Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային կարգավիճակի և իր տարածքում օտարերկրյա զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումից նրա հրաժարման վերաբերյալ։

ՏԱՍՍ-ը նշում է, որ Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռուսական զորքերը հետ են քաշվել, սակայն դրանից հետո կարգավորման շուրջ բանակցություններն ամբողջությամբ սառեցվել են։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Կիևը հրաժարվել է համաձայնություններից։ Դա, ըստ ուկրաինական կողմի հայտարարությունների, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդով:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ