ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտական փուլում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 1,7 միլիարդ դրամ՝ ջրամբարի փորձարկումների, շահագործման հանձնման և մի շարք այլ ավարտական աշխատանքների համար:
«Հաջորդ տարի նախատեսված բյուջեն ուղղված է մի շարք կարևոր տեխնիկական աշխատանքների իրականացմանը»,- նշեց Սանոսյանը: