Քաղաքականություն

Նախնական պատկերացումներ կան, թե Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը որքան ժամանակ և միջոցներ կպահանջի. նախարար

2 րոպեի ընթերցում

Նախնական պատկերացումներ կան, թե Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը որքան ժամանակ և միջոցներ կպահանջի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն Ստամբուլում օրեր առաջ կայացած հանդիպմանը խոսել են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Սանոսյանն ասաց, որ որպես տրանսպորտային ոլորտի և ենթակառուցվածքային ոլորտի նախարարներ՝ խոսել են առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում։ Նախարարները քննարկել են, թե այդ ենթակառուցվածքներն օգտագործելու դեպքում ինչ հնարավորություններ կարող են բացել երկու երկրների և տարածաշրջանի համար, քննարկել են նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Խոսել ենք չգործող բոլոր ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց: Նախնական պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել վերականգնման աշխատանքները, նաև պատկերացում կա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն դրա համար»,–ասաց նախարարը:

Ըստ նրա՝ եթե ընդհանուր քննարկումներն առաջ գնան, այդ նախնական մտքերը, հաշվարկները կկենտրոնացնեն, դրանց նախագծի տեսք կտան ու կյանքի կկոչեն: 

Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկումը գնահատեց բավականին լավ ու արդյունավետ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում