Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները վերականգնվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով առաջացած վնասների վերականգնման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նախարարը նշեց, որ կառավարության աշխատանքները բաժանվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ փուլում փորձում են հնարավորինս արագ վերականգնել ենթակառուցվածքները: «Հիմա կարճաժամկետ փուլում ենք, և մի շարք ենթակառուցվածքներ արդեն ժամանակավոր վերականգնված են, այդ թվում՝ ճանապարհները և ժամանակավոր կամուրջները»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ զուգահեռաբար իրականացվում են նաև երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ պատվիրել են Ասիական զարգացման բանկի կողմից Դեբետի ավազանի ամբողջական ուսումնասիրություն, որի արդյունքում փոփոխություններ կկիրականացվեն մի շարք հիմնական ենթակառուցվածքներում և համապատասխան պաշտպանական աշխատանքներ կձեռնարկվեն:

«Նույնն արել ենք M4 ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի հետ կապված, որտեղ արդեն մրցույթով պատվիրել ենք ուսումնասիրություն իրականացնող ընկերություն, որպեսզի մեզ առաջարկի համապատասխան լուծումներ»,- ավելացրեց նա: 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ժամանակավոր կամուրջների տեղադրման գործընթացը ընթացքի մեջ է, և արդեն վերականգնվել են հեղեղումների հետևանքով վնասված հիմնական ենթակառուցվածքները, բոլոր տուժած բնակավայրերի հետ կապը վերականգնվել է: 

«Շարունակում ենք բարելավել ժամանակավոր ենթակառուցվածքները, և արդեն ունենք բնակավայրեր, որոնք հիմա օգտվում են նոր կամուրջներից»,- եզրափակեց նա։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին