Բոլիվիայում 90 ոստիկան է վիրավորվել Մորալեսի կողմնակիցների հետ բախումների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 90 ոստիկան է  վիրավորվել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Կառլոս դել Կաստիլիոյին։

Ցուցարարներն արդեն ավելի քան 20 օր փակել են երկրի ճանապարհները։

«Ցավոք, 21 օրվա ընթացքում տուժել է ոստիկանության 92  աշխատակից: Վերջին գործողության ընթացքում վիրավորվել կամ վնասվածքներ է ստացել ոստիկանության 44 աշխատակից», - ասել է դել Կաստիլիոն Bolivia TV հեռուստաալիքի եթերում։ 

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ կարգուկանոն պահպանելու գործում ներգրավվել է ավելի քան 11 000 իրավապահ։

Դել Կաստիլիոն նաև հայտնել է, որ 35 լրագրող հարձակումների է ենթարկվել բողոքի ակցիաները լուսաբանելիս։ 

«Ցավոք, մեր երկրի համար այս մութ օրերն սկսվելու պահից ձերբակալվել է 164 մարդ: Այդ մարդկանց, ըստ էության, հանցավոր գործողություններ կատարելու համար փողոց դուրս գալ է պարտավորեցրել պարոն Մորալեսը», - ասել է Բոլիվիայի ՆԳՆ ղեկավարը։

Հոկտեմբերի 30-ին Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտնել է, որ կառավարության քաղաքականության դեմ բողոքող Մորալեսի կողմնակիցների գործողությունների պատճառած վնասը գերազանցել է 1,7 միլիարդ դոլարը: 

Նոյեմբերի 1-ին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը զինվորականների օգնությամբ սկսել է ճանապարհների մաքրման գործողությունը Կոչաբամբայում։ Բախումների ընթացքում Մորալեսի կողմնակիցները դինամիտի պայթագլանիկներ են կիրառել իրավապահների դեմ, գրավել են երեք զորամաս, որոնցից երկուսը մինչև նոյեմբերի 3-ը հետ են գրավվել։

Մորալեսն Արսեին աջակցել է 2020 թվականի հոկտեմբերին պետության ղեկավարի ընտրություններում։ Սակայն հետագայում քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ են ծագել, այդ թվում այն բանի պատճառով, թե հաջորդ տարի ով պետք է դառնա նախագահի թեկնածուն իշխող «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից:

Հայերեն

Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը