Մշակույթ

Վանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Վանում ուրարտական ժամանակաշրջանի խոշոր արձան է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագետները Վանի Տուշպա թաղամասում հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ​​ժամանակաշրջանի բազալտե քարե արձան, որը կշռում է մոտ մեկ տոննա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Arkeonews-ը:

Ըստ հնագետների՝ գտածոն մոնումենտալ եռաչափ արձան է, ինչպիսին նախկինում երբեք չի հանդիպել։ 

Տպավորիչ չափերով և վարպետորեն քանդակված բազալտե արձանի մասին տեղեկությունները, գիտնականների խոսքով, պարզ կլինեն մանրամասն ուսումնասիրելուց հետո: 

Այն նման է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմայաձև մարմնով և դեմքի աննկատելի դիմագծերով կերպարի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում