Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ է անցկացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները «մաքուր» են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանն անկախ պետություն է, և ընդունված օրենքներն այնտեղ գործում են։ Մենք լիովին բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել մեր անցկացրած մաքուր ընտրություններում», - ասել է Կոբախիձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության նախնական եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ արտերկրում այն մասին, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպության զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործվում։ Կարևորն այն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է։ Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների լեգիտիմության մասին»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստան

Վրաստանում ընտրությունների ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 53,9 %-ը, սակայն ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները։ Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է «ամբողջական կեղծիք» և հայտարարել, որ չի ճանաչում դրանք, իսկ 5 %-ի շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։ 

Մի շարք երկրներ և կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել։

Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Վրաստանի նախագահը տվյալներ կտրամադրի ենթադրյալ ընտրակեղծիքների վերաբերյալ

Հայերեն Русский

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով