Մերձավոր Արևելք

Փարիզում կայացած համաժողովի ընթացքում Լիբանանի համար մեկ միլիարդ եվրո է հանգանակվել

1 րոպեի ընթերցում

Փարիզում կայացած համաժողովի ընթացքում Լիբանանի համար  մեկ միլիարդ եվրո է հանգանակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի հարցով Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին կայացած համաժողովի ընթացքում անսպասելի արդյունքներ են գրանցվել. հանգանակվել է 1 միլիարդ եվրո լիբանանցիների և Լիբանանի բանակի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Info ռադիոկայանի եթերում։ 

Համաժողովը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Բարոն հայտնել է, որ 1 միլիարդ եվրոյի հանգանակումը «անսպասելի արդյունք էր, որը մեծապես գերազանցում էր այն, ինչի հույս մենք ունեինք»։

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ այդ գումարը կփոխանցվի ճգնաժամային կենտրոնին և աջակցության կենտրոնին, որը գտնվում է իր գերատեսչության ենթակայության տակ, և լիբանանցիներին կհասնի ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում