Պուտինը հայտարարել է, որ BRICS-ի երկրները Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ավարտ են ցանկանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի բոլոր երկրները ցանկանում են, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում:
Պուտինի խոսքով՝ բոլորը ցանկանում են, որ հակամարտությունն ավարտվի հնարավորինս արագ և, ցանկալի է, խաղաղ միջոցներով: