Աշխարհ

Հյուսիսային Կորեայի արձակած աղբով լի փուչիկները հայտնվել են Հարավային Կորեայի նախագահական համալիրի տարածքում

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի արձակած աղբով լի փուչիկները հայտնվել են Հարավային Կորեայի նախագահական համալիրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան աղբով լի փուչիկներ է արձակել Հարավային Կորեայի կողմը, որոնց մի մասն ընկել է նախագահական նստավայրի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Երկրի իշխանությունները Սեուլի շրջանում հայտնաբերել են աղբով լի պարկեր, որոնցում եղել են նաև քարոզչական թռուցիկներ։ Պարկերի մեջ առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին և նրա կնոջը՝ Կիմ Կոն Հիին քննադատող ​​թռուցիկներ են հայտնաբերվել են նաև նախագահական համալիրի տարածքում։

2024 թվականի մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով լցված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ ի պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստակներն ուղարկում են ԿԺԴՀ։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական հեռարձակումները դեպի ԿԺԴՀ-ի կողմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում