Ռազմական

Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0։

ԱԺ-ի հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:  

Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերության կոմիտեին օժտել հիմնական 4 նոր գործառույթով, որը կնպաստի Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը։

Օրինագիծն ընդունվելուց հետո Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում 4 հիմնական կարգեր մշակելու։ Դրանցից առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։ Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը: Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի  մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում