Իրան

ՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը հայտարարել է Իրանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսքերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։

«Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», - ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Նա շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին առանձին այցով Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերն ընդունելու և հանդիսավոր մթնոլորտում այդ փաստաթուղթը և այլ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար։

Պուտինը հիշեցրել է, որ Թուրքմենստան կատարած իր այցի ընթացքում շատ բովանդակալից և օգտակար զրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։ 

«Գլխավորն այն է, որ հաստատվեց մեր կապերի գլոբալ ամրապնդման փոխադարձ կուրսը, դրանք վերելք են ապրում և իսկապես բարեկամական ու կառուցողական բնույթ ունեն», - նշել է ՌԴ նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում