Քաղաքականություն

Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները հայտարարել են որոշ խմբերի՝ երկրում հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ 

«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Վրաստանում կա մի խումբ, որը հեղաշրջման է պատրաստվում խորհրդարանական ընտրություններից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պապուաշվիլին:

Նրա խոսքով՝ հեղաշրջումը պլանավորվել էր ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ չարամիտները դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ պատրաստվում են կեղծ հաշվետվություններ կազմել ընտրությունների անցկացման վերաբերյալ` Վրաստանում «հետագա անկարգությունների համար կեղծ պատրվակ» ստեղծելու նպատակով։ 

«Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իշխանությունը հակաժողովրդավարական ճանապարհով զավթելու համար, և դրանում ներգրավված են տեղական դիտորդական կազմակերպությունները»,- ընդգծել է խոսնակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում