Մեքսիկայում մարդիկ են զոհվել նարկոկարտելի և ոստիկանության միջև բախումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Սինալոա նահանգում բախումներ են տեղի ունեցել նարկոկարտելի և տեղի իրավապահ մարմինների միջև, ինչի հետևանքով զոհվել է 19 մարդ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Մեքսիկայի ազգային պաշտպանության քարտուղարությունը (SEDENA):  

Գերատեսչության տվյալներով՝ գործողության ընթացքում տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են մեքսիկական կարտելներից մեկի հետ կապված խմբավորման պարագլուխ Էդվին Անտոնիոյին։ Գործողության ընթացքում ոստիկանների վրա հարձակվել է նարկոկարտելի հետ կապված խմբավորման ավելի քան 30 անդամ։

«Միջոցառման ընթացքում արձանագրվել է վերոհիշյալ բջջի ավելի քան 30 անդամի կողմից հարձակում զինծառայողների վրա: Դրա արդյունքում հարձակվողներից 19-ը սպանվել են, մնացածը դիմել են փախուստի»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ 

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նարկոկարտելի բջջի պարագլխի ձերբակալության ժամանակ ոստիկանությունը բռնագրավել է չորս գնդացիր, մեկ Barrett M82 խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան և յոթ փոխադրամիջոց։

Սինալոա մեքսիկական նահանգի կառավարությունը չեղարկել է երկրի անկախության առթիվ բոլոր տոնական միջոցառումները՝ կարտելների միջև փողոցային մարտերի։ 

Սինալոայում կարգուկանոն պահպանելու համար տեղակայվել են մեծաթիվ բանակային կոնտինգենտ և ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիա Կրեսենսիո Սանդովալի խոսքով՝ նահանգի մայրաքաղաք Կուլիականում կարգուկանոնի պահպանմամբ զբաղվում է տարբեր զինված ուժերի 2,2 հազար ծառայող։ Մեքսիկայի Սինալոա նահանգում միմյանց միջև զինյալների և ուժային կառույցների հետ  բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ երկու զինծառայող, ձերբակալվել է 30 մարդ։ 

 

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել