Պերուի նախկին նախագահը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին (2001-2006) կոռուպցիայի գործով դատապարտել է բանտարկության՝ 20 տարի 6 ամիս ժամկետով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: 

«Դատական ​իշխանությունը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է  դատապարտել հանրապետության նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են հանցավոր համաձայնությունը և փողերի լվացումը միջօվկիանոսյան ավտոմայրուղու գործի շրջանակներում», - ասված է երկրի դատական ​​համակարգի X-ի էջում։

Ըստ դատարանի վարկածի՝ Տոլեդոն 35 միլիոն դոլար կաշառքի դիմաց բրազիլական Odebrecht կորպորացիային օգնել է ստանալ Բրազիլիան և Պերուն կապող մայրուղու երկու հատվածների կառուցման պայմանագիրը։

Տոլեդոն ԱՄՆ իշխանությունների կողմից ձերբակալվել է 2023 թվականի ապրիլին Կալիֆոռնիա նահանգում, որտեղ ապրում էր վերջին տարիներին։ ԱՄՆ իշխանությունները նրան արտահանձնել էին։ 

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել