Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում ուժի մեջ չի մտնելու. Ռուբինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում ուժի մեջ չի մտնելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Ազգային ժողովի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին, թե չի բացառվում, որ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվի կանոնակարգը վավերացնելուց։  

Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավորների կարծիքներին, թե կանոնակարգը դավաճանական և կոլաբորացիոնիստական փաստաթուղթ է, ինչպես նաև այն մտահոգությանը, թե Ադրբեջանը կարող է, ի վերջո, վավերացնել կանոնակարգը, բայց վերապահումներով։ 

«Հարցնում եք՝ բա որ Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Թող չվավերացնի, ուժի մեջ չի մտնի սա։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե մենք հիմա վավերացնենք, և պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում, այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած։ 

Հաջորդը՝ եթե դուք պնդում ենք, որ կանոնակարգը դավաճանական է, կոլաբորացիոնիստական է, վտանգավոր է, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չի վավերացնում ձեր տրամաբանության շրջանակներում։ 

Հարցնում եք՝ բա որ վերապահումներով վավերացնի Ադրբեջանը։ Վերապահումներով վավերացնում են միջազգային կոնվենցիաները․ երբ 100 երկիր ստորագրում է և վավերացնում է, ինչ-որ երկիր մի մասով վերապահում է անում և ասում, որ սա չի գործելու։ Երկկողմ համաձայնության մեջ վերապահումը ո՞րն է։ Դա տրամաբանական չէ»,-շեշտեց Ռուբինյանը։  

Հայերեն Русский 中文

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի