Ռուսաստան

ՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն Գազայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահն ու Պաղեստինի առաջնորդը կքննարկեն Գազայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ծրագրում են մտքեր փոխանակել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 24-ին BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայի հատվածում արյունահեղության արագ դադարեցման և մերձավորարևելյան կարգավորման (ԱԻՆ շրջանակներում) խաղաղ գործընթացի վերսկսման հնարավոր միջոցների շուրջ»,- ասվում է ուղերձում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում