Աշխարհ

Վիետնամը նոր նախագահ ունի

1 րոպեի ընթերցում

Վիետնամը նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության ընտրված նախագահ բանակի 67-ամյա գեներալ Լիոնգ Կիոնգը հավատարմության երդում է տվել հայրենիքին, իշխող Կոմունիստական ​​կուսակցությանը և Վիետնամի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը։

Պետության ղեկավարի պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորների կողմից անցկացված քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: 

Լիոնգ Կիոնգը դարձավ ժամանակակից Վիետնամի պատմության 14-րդ նախագահը։ Պետության ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է 2024 թվականի մայիսից այս պաշտոնն զբաղեցնող 67-ամյա Թո Լամին, որն օգոստոսին Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար էր ընտրվել գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի մահից հետո։ Մինչև հոկտեմբերի 21-ը Թո Լամը համատեղում էր Կոմունիստական կուսակցության ղեկավարի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահի պաշտոնները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում