Իրավունք

Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթվա  ընթացքում հնդկական ավիաընկերությունները ստացել են ավելի քան 70 կեղծ սպառնալիք միջազգային չվերթներում ռումբերի տեղադրման վերաբերյալ, ինչը  զգալիորեն բարդացրել է ավիափոխադրողների աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հավելելով, որ սպառնալիքների աղբյուրը գտնելու համար ստեղծվել է հատուկ թիմ, որին միացել են Դելիի ոստիկանության կիբեռանվտանգության բաժնի և Intelligence Fusion & Strategic Operations ստորաբաժանման փորձագետները։ Իրավապահ մարմինները փնտրում են սպառնալից հաղորդագրություններ ուղարկող հանցագործին կամ հանցագործների խմբին։

«Կասկածներ կան, որ օպերատորն օգտագործել է VPN կամ darknet բրաուզեր՝ X-ում հաշիվներ ստեղծելու համար, այնուհետև հաղորդագրություններ է տեղադրել մեկից ավելի օգտահաշիվներից», - մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքը: Հնդկաստանը խնդրել է սոցիալական մեդիա հարթակներին արգելափակել սպառնալից հաղորդագրություններ տեղադրող հաշիվները և ջնջել դրանք:

Նման հաղորդումները հանգեցրել են որոշ չվերթների հետաձգման և չեղարկման, ինչպես նաև օդում օդանավերի երթուղիների փոփոխության։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում