Աշխարհ

Իսրայելը ուժեղացրել է իր պաշտոնյաների անվտանգությունը և խստացրել նրանց տեղաշարժի վերաբերյալ ցուցումները

1 րոպեի ընթերցում

Իսրայելը ուժեղացրել է իր պաշտոնյաների անվտանգությունը և խստացրել նրանց տեղաշարժի վերաբերյալ ցուցումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը բարձրացրել է զգոնության մակարդակը և խստացրել կառավարության որոշ պաշտոնյաների տեղաշարժի վերաբերյալ ցուցումները Լիբանանից իսրայելական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող տան ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ynet պորտալը։ 

Հարթակի տվյալներով՝ անձնական անվտանգության ստորաբաժանումը բարձրացրել է զգոնության մակարդակը պետական պաշտոնյաների համար և խստացրել է տեղաշարժերի վերաբերյալ հրահանգները ուժային բլոկում չընդգրկված ղեկավարների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում