Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հնդկաստանի հետ Բոլիվուդի առաջխաղացման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է համագործակցել Հնդկաստանի հետ ռուսական շուկայում հնդկական կինոյի առաջխաղացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի երկրների առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է խրախուսել արտասահմանյան կինոգործիչներին աշխատել ռուսական շուկայում։

«Եթե նայեք BRICS–ի բոլոր երկրներին, ապա, հավանաբար, Ռուսաստանում հնդկական կինոն նույնքան հայտնի է, որքան ցանկացած այլ BRICS երկրում: Մենք նույնիսկ ունենք առանձին հեռուստաալիք, որի եթերում օր ու գիշեր հնդկական կինո է: Հետևաբար, մենք շատ մեծ հետաքրքրություն ունենք հնդկական կինոյի նկատմամբ»,- ասել է Պուտինը։

Պուտինը պատրաստակամություն է հայտնել Կազանում զրուցել Հնդկաստանի վարչապետի հետ՝ Ռուսաստանում հնդկական կինոն խթանելու թեմայով:

 «Մենք վստահ ենք, որ եթե մեր հնդիկ ընկերները նման հետաքրքրություն ունենան, ապա մենք, անշուշտ, ընդհանուր լեզու կգտնենք Հնդկաստանից կինոգործիչների արտադրանքը ռուսական շուկայում առաջ մղելու համար»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այդ արտադրանքը Ռուսաստանում պահանջարկ ունի: 

 

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը