Քաղաքականություն

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehrnews-ը։ 

Հանդիպման մասին այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։ 

Հանդիպումը կայացել է «3+3» հարթակի շրջանակներում։ 

Հոկտեմբերի 18-ին Սատամբուլում կայացել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում