Մարզեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ հրապարակելով տեսանյութեր։ 

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ։ 

Վարչապետն այցի շրջանակներում եղել է Երերույքի տաճարում՝ հիշեցնելով, որ դեպի տաճար տանող ճանապարհը նախորդ տարի վերանորոգվել է։ 

Կարդացեք հոդվածը` فارسیFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում