Թուրքիա

Արաղչին ժամանել է Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

2 րոպեի ընթերցում

Արաղչին ժամանել է Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նախքան Թուրքիա այցելելը Արաղչին մեկնել էր Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման, Հորդանան և Եգիպտոս՝ այդ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություններ անցկացնելով Գազայում և Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։ 

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստն անցկացվում է Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին։ 

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես աշխատանքային այցով կգտնվի Ստամբուլում՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին։ 

Թբիլիսին օրերս հայտարարել էր, որ վրացական կողմը ներկայացված չի լինի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում