ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 16-ին համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ 

Քննարկման սկզբում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է երկխոսության գործընթացը, ակնկալվող գործողությունների ծրագիրը՝ այլ երկրների փորձով, քանի որ ՀՀ-ԵՄ համատեքստում այն դեռևս մշակված չէ։ Այնուհետև անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացի քայլերի հաջորդականությանը, ընթացակարգերին և ժամկետներին։ 

Քննարկման շրջանակներում կարևորվել է այն, որ հանրային հաղորդակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում նոր հնարավորություններին, մարտահրավերներին արձագանքելու առանցքային գործիքներից մեկն է։ Ուստի, առաջիկա տարիներին լրատվամիջոցների աջակցությամբ անհրաժեշտ է նպաստել գրագետ միգրացիոն վարքագծի ձևավորմանը։ 

Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները թեմայի համատեքստում հնչեցրել են իրենց հուզող հարցերը և ստացել պատասխաններ։

 

Հայերեն Español Français ქართული Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի