Աշխարհ

Փարիզը կազմակերպում է Ուկրաինայի միջուկային անվտանգության հարցերով նախարարական համաժողով

1 րոպեի ընթերցում

Փարիզը կազմակերպում է Ուկրաինայի միջուկային անվտանգության հարցերով նախարարական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Փարիզը հինգշաբթի օրը կկազմակերպի Ուկրաինայի պաշտպանության և միջուկային անվտանգության հարցերով նախարարական համաժողով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ կոնֆերանսին հրավիրված են բոլոր երկրները, որոնք արդեն մասնակցել են Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում հունիսի 15-16-ը կայացած կոնֆերանսին։ Հերթական կոնֆերանսը կբացի Ֆրանսիայի նորանշնակ արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Ըստ ԱԳՆ-ի՝ միջոցառումը արտացոլում է Ֆրանսիայի պարտավորությունները՝ ստանձնած հունիսյան համաժողովում, և կազմում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրի մի մասը։

«Դա պետք է նպաստի խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմանը։ Ֆրանսիան, Ուկրաինայի հետ միասին, լիովին հավատարիմ է մնում ուկրաինական ատոմակայանների հետ կապված իրավիճակի գնահատմանը և Ուկրաինային աջակցության մեխանիզմներին վերաբերող հարցերի լուծմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հինգշաբթի առավոտյան՝ համաժողովից առաջ, Բարոն բանակցություններ կվարի նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում