Ինչո՞ւ Բաքուն COP29-ի արժանի հյուրընկալ չէ. իրանցի փորձագետի դիտարկումները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և իրավունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից, Կովկասի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ահմադ Քազեմին օրերս «Ինչո՞ւ Բաքուն COP29-ի արժանի հյուրընկալ չէ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հստակ մատնանշել է, թե ինչու այդ համաժողովը չպետք է անցկացվի Բաքվում: Փորձագետը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացվում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում և լուրջ առաջընթաց ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբավ ու փորձ ունի: Որպես առաջին գործոն՝ Քազեմին առանձնացրել է այն հանգամանքը, որ Կասպից ծովն ամենաշատ աղտոտող երկիրն Ադրբեջանն է: Փորձագետը նկատել է, որ Բաքվի նավթային արդյունահանումների հետևանքով Կասպից ծովում վտանգված է բուսական ու կենդանական աշխարհը, իսկ նավթային աղտոտվածությունը հասնում է մինչև ծովի իրանական ափեր:

Հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ փորձագետը նշել է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերված միջուկային թափոնները՝ յուրաքանչյուր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:

«Կոյուղային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքու և Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա քաղաքային, կենցաղային և արդյունաբերական չմշակված թափոններ են լցվում Կասպից ծով՝ վտանգելով այդ փակ ծովի էկոհամակարգը, իսկ Նախիջևանից էլ՝ Արաքս գետը»,- շարունակել է Քազեմին։

Բացի այդ՝ փորձագետը մատնանշել է, որ շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ Բաքվի հնչեցրած մտահոգությունները ձևական ու ցուցադրական բնույթ ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նվազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նավթարդյունահանմանը:

Քազեմին խոսել է նաև Ադրբեջանի Սոյուդլու գյուղի էկոլոգիական խնդիրների և դրանք բարձրաձայնող գյուղացիների նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների մասին: (Ավելի մանրամասն՝ «COP29-ը և Բաքվի ցինիզմը» հոդվածում):

Ըստ փորձագետի՝ ամենամյա այդ համաժողովները միայն «շրջակա միջավայրի պաշտպանության» մասին չեն, այլև՝ «մարդու իրավունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենքները, այլև՝ մարդու իրավունքները: Այս համատեքստում նա հիշատակել է շիա հավատացյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագետը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քողարկել միջազգային միջոցառումների անցկացմամբ, ինչպես օրինակ, «Ֆորմուլա 1»-ն է:

«Ներկայումս Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպես գործիք աշխարհի, հատկապես՝ արևմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա և խախտեց 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով ավելի քան 120.000 բնիկ հայերի զանգվածային տեղահանության ու բռնագաղթի և ոտնահարելով նրանց ունեցվածքի, պատմական, մշակութային և կրոնական իրավունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը և հյուրընկալելով մոտ 80.000 մարդու և ցույց տալով խաղաղ դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գոտիներ»,- գրել է Քազեմին։

Նա հավելել է, որ Արցախը զավթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արևմտյան Ադրբեջան» և հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագետի գնահատմամբ, աղետաբեր է լինելու նաև տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: «Այս ֆոնին Բաքվի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային օրենքների նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Քազեմին:

Որպես վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքվում է անցկացվում Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման համար արժանի հյուրընկալ չէ։

Հայերեն فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում