Այս տարվա ընթացքում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 311 անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով այս տարվա 9 ամիսների ընթացքում դատախազների կողմից ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 428 անձի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 129 անձի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ։

«311 անձ քրեական պատասխանատվությունից ազատվել են գործուն զղջալու հիմքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել էր 69 անձ»,- ասաց Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշեց, որ բոլոր այն վարույթներով, որոնցով որոշումներ են կայացվում ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը չիրականացնելու կամ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քննիչի կողմից կատարվում է այն նույն ծավալի քննությունը,  որը վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու դեպքում է կատարվում։

«Այսինքն՝ քննությամբ ձեռք են բերվում ապացույցներ, որոնք իրենց համակցությամբ բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու համար, սակայն մեղադրվող անձի համաձայնությամբ դատախազն իր բացառիկ լիազորությամբ նշված անձանց ազատում է քրեական պատասխանատվությունից։ Անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու այս հիմքը ավելի հաճախ կիրառելու պրակտիկան, կարծում եմ, արդարացված է։ Նվազում է և՛ դատարանների, և՛ դատախազների ծանրաբեռնվածությունը»,- եզրափակեց Խաչատրյանը։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում