Իրավունք

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ ՔԿ նախագահին առնչվող քրեական վարույթին

2 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ ՔԿ նախագահին առնչվող քրեական վարույթին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում էր կայացրել, սակայն դատախազության հանձնարարության արդյունքում վարույթ է նախաձեռնվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, քանի որ հիմքեր չենք գտել, սակայն դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթը նախաձեռնել ենք»,-ասաց Խաչատրյանը։

Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։ Վեճի ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: 

Ավելի ուշ, գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում