ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ՝ Հենրիկ Էդոյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը քննարկման ներկայացվեց և ընդունվեց ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։