ՀՀ ԲՏԱ փոխնախարար Սիմոնյանը «AI Conf 2024»-ի շրջանակում մասնակցել է արհեստական բանականության թեմայով քննարկմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ռուբեն Սիմոնյանն, իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում:

«Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու  հաջորդ քայլերը, և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։

Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ մեծ գումարներ են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված՝ նախարարության գործունեությանը։

«Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26-շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14-շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛  պրոդուկտը, և՛  գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը: 

Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար:

Նշվում է, որ քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանն, անդրադարձել  է տվյալների պահպանման թեմային, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։

Փոխնախարար Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։

Քննարկումը վարել է  Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Հայերեն Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն