Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը (լրացված)
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարությունը հրապարակվել է X-ի «Լեհաստանը ՄԱԿ»-ում միկրոբլոգում:
Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար:
Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տեղեկացմամբ՝ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի։
A joint statement by 34 UNIFIL-contributing countries, initiated by 🇵🇱, urges to protect @UNIFIL_ peacekeepers.
— Poland in the UN (@PLinUN) October 12, 2024
We condemn recent incidents, call to respect UNIFIL's mission & ensure the safety of its personnel.
🇦🇲🇦🇹🇧🇩🇧🇷🇰🇭🇨🇳🇨🇾🇸🇻🇪🇪🇫🇯🇫🇮🇫🇷🇬🇭🇬🇹🇭🇺🇮🇩🇮🇪🇮🇹🇰🇿🇰🇷🇱🇻🇲🇾🇲🇹🇲🇳🇳🇵🇳🇱🇵🇱🇶🇦🇸🇱🇪🇸🇱🇰🇹🇿🇹🇷🇬🇧 pic.twitter.com/66q46Pu1RR