Երևան

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետ Փաշինյանը ժամանակին գործած «Ելք» դաշինքի անդամների կատարած երգով է շնորհավորել ՀՀ մայրաքաղաքի տոնը

1 րոպեի ընթերցում

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետ Փաշինյանը ժամանակին գործած «Ելք» դաշինքի անդամների կատարած երգով է շնորհավորել ՀՀ մայրաքաղաքի տոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ժամանակին գործած «Ելք» դաշինքի անդամների կատարած «Էրեբունի-Երևան» երգի տեսահոլովակը, որով նա շնորհավորել է Հայաստանի մայրաքաղաքի 2806-ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը կցված գրառմամբ նշել է. «Եղել են նաեւ այսպիսի ժամանակներ։ Եվ Երեւանն, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է. շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում