ԵՄ-ն բյուջետային աջակցության շրջանակներում լրացուցիչ 13 մլն եվրո կհատկացնի Հայաստանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն մտադիր է բյուջետային աջակցության շրջանակներում լրացուցիչ 13 մլն եվրո հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանն աջակցելու ֆինանսական բեռը նրա հետ կիսելու և ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը նպաստելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում այս մասին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Կուզենայի նշել, որ զբաղվում ենք նաև Ղարաբաղի հայերի ճակատագրով:  Այդ նպատակով Եվրամիության և անդամ երկրների կողմից հատկացված օգնությունն ընդհանուր առմամբ հասնում է 100 միլիոն եվրոյի։ Բյուջետային աջակցության շրջանակներում որոշվել է 13 միլիոն եվրո ավելացնել կառավարության բյուջեում, որպեսզի կիսենք կառավարության ուսերին դրված բեռը՝ սրանով նպաստելով նաև բարեփոխումների իրականացմանը: Նաև պետք է նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ  նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ Հայաստանն օգտվում է Խաղաղության հիմնադրամից: Սա ամրապնդում է ձեր կարողությունները, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելուն»,- նշեց ԵՄ դեսպանը: 

Նա հիշեցրեց, որ Եվրամիությունը 10 միլիոն  եվրո է հատկացրել Հայաստանին Խաղաղության հիմնադրամի միջոցներից՝ շեշտելով, որ Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով Հայաստանը ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել։ «Սա բարդ գործընթաց է: Այնուհանդերձ, Եվրոպական Միության ինստիտուտները, ինչպես նաև անդամ պետությունները և Հայաստանը աշխատանք են կատարել այդ ուղղությամբ»,- նշեց Մարագոսը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի դիմակայունությանը և  զարգացմանն աջակցելու ծրագիրը, ըստ որի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին տրամադրվելու է 270 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն:

«Հուսով ենք, որ սա կարևորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու և Եվրոպային ավելի մերձեցնելու, հատկապես գործարար կապերի զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև տարածաշրջանում և գլոբալ շուկայում տնտեսական կայուն զարգացում ապահովելու տեսանկյունից: Սա կարևոր է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ապահովման տեսլականն իրականացնելու համար: Այս տեսլականն ուղղված չէ տարածաշրջանում որևէ մեկի դեմ, այլ հետևողական է և համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը»,- հայտարարեց Մարագոսը:

Նա ընդգծեց նաև, որ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն դրամաշնորհների և վարկերի միջոցով ավելի քան 600 մլն եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանում՝ դրանք ուղղելով ենթակառուցվածքների, մասնավոր ոլորտի և կանաչ տնտեսության զարգացմանը և ձևավորելով ներդրումային հարթակ:

«Աշխատում ենք նաև միջուկային և ավիացիոն անվտանգության ոլորտներում: Սրանք մեր համատեղ աշխատանքի արդյունքն են»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Հայերեն العربية Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ