Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերն արդյունքներ են տալիս. Վասիլիս Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում:

«Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով: Դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ, որպեսզի սա կյանքի կոչվի: Հպարտությամբ պետք է նշեմ, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ: Ինչո՞ւ: Որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն և կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից: Ինչպես նաև կա համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքներին՝ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը: Եվրոպական Միությունն աջակցել և շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական բարեփոխումների: Փոխկապվածությունը, անկախությունը, տարածաշրջանային կապերը և խաղաղությունը սրա մի մասն են նաև»,- նշեց Վասիլիս Մարագոսը: 

Ներկայում, ըստ Մարագոսի, գործընկերության ծրագրի շուրջ բանակցություններում բավականին առաջխաղացում կա:

«Եվրոպական հաստատությունների նոր թիմ է ձևավորվել, որն աշխատում է այդ ուղղությամբ և շուտով կբացենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջական պոտենցիալը, որը համաձայնեցրել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Արդարադատություն, կառավարում, մարդու իրավունքներ. սրանք մեր աշխատանքի այն հիմնական ուղղություններն են, որոնցով ոչ միայն հզորացնում ենք հայկական հաստատություններն, այլև փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայունությունը երկարատև կտրվածքով»,-հայտարարեց բանախոսը: 

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը