Փաշինյանն անընդունելի է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում որևէ մեկի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն մի կետը վերցնելն ու դրա վրա շեշտադրում անելը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է այն համատեքստում, որ Ադրբեջանը պարբերաբար շեշտադրում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանին  անհիմն մեղադրելով այդ կետի կատարումից հրաժարվելու մեջ։ 

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ խնդիրներն այդտեղ տարբեր հարթության են: 

«Որևէ կերպ չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել ու ծածանել, քանի որ եռակողմ հայտարարությունն ունի 9 կետ: Եկեք անդրադառնանք մնացած կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանցքը, իսկ որտե՞ղ են հիմա խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, իսկ որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որով ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Ինչո՞ւ  ներքին տեղահանված անձինք և փախստականները չեն վերադարձել և չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ, ինչո՞ւ այդ ամենը տեղի չի ունենում»,-մանրամասնեց վարչապետը:

Նա նկատեց՝ Ադրբեջանը շատ է խոսում անհետ կորածների խնդրի մասին, բայց Հայաստանն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդկանց ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանի: Գերեվարված անձինք կան, որոնք 2020 թվականից մինչև այսօր գտնվում են ադրբեջանական գերության մեջ: «Ասում են, թե նրանք ռազմագերի չեն: Սակայն այդ կետը (խմբ.-նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը) միայն ռազմագերիների մասին չէ, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-նշեց Փաշինյանը:

Նա կրկնեց՝ եռակողմ հայտարարությունից մի կետ վերցնելու ու դրա վրա շեշտադրում անելու մոտեցումն անընդունելի է։ 

«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրագործման մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը վերաբերում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայտարարության վերջին կետն է։ 

Հայերեն العربية English Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին