ՀՀ ԿԳՄՍ նախարարը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության այլ անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը: 

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է խաղաղության կրթության ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ: 

Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ժողովրդավարության շեշտադրումը, որի շրջանակում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ հետևողական աշխատանք է իրականացվում, մասնավորապես, հասարակագիտական կրթության բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցությանը՝ նշվել է, որ 2023 թվականից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կառույցների հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ, իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները: 

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում