Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պարգևատրել է մի խումբ ճարտարապետների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը զուգակցվել է «Երևանը երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, մասնագիտական տոնի առթիվ ճարտարապետներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ մաղթելով ստեղծագործելու լայն դաշտ։ «Այսօր ավելի քան երբևէ ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Կուզենայի ընդգծել հեռանկարային խոշոր ծրագրերի, օրինակ՝ Ակադեմիական քաղաքի կարևորությունը, որոնք դաշտ են ստեղծում արտերկրի ճարտարապետական արվեստանոցների հետ համագործակցության, մեր մասնագետների կարողությունների առավել լայն դրսևորման, ստեղծարար մոտեցման համար։ Ճարտարապետները կյանքի են կոչում գաղափարներ, որոնք արտացոլում են ժամանակը, իսկ հաճախ էլ ժամանակից առաջ են անցնում՝ կանխորոշելով մասնագիտության հեռանկարը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը: 

Ճարտարապետներին շնորհավորել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը։ 

Ըստ աղբյուրի՝ Ճարտարապետության համաշխարհային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոլորտի մի խումբ մասնագետների պարգևատրել է «Տրդատ ճարտարապետ», «Մոմիկ ճարտարապետ», «Ալեքսանդր Թամանյան» և «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներով, ինչպես նաև շնորհակալագրերով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ճարտարապետներ՝ տարբեր երկրներից, որոնք այս օրերին մասնակցում են Երևանում անցկացվող Ճարտարապետության փառատոնին։ 

Նշվում է, որ ճարտարապետների մասնագիտական տոնն ամբողջ աշխարհում նշվում  է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։ Այս տարի Հայաստանում այն զուգակցվում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր հատակագծի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմամբ։ 

«Երևանը երեկ և այսօր» ցուցահանդեսում ներկայացված են մայրաքաղաքի՝ տարբեր թվականների գլխավոր հատակագծերը, երևանյան բազմաթիվ շինությունների և հուշարձանների էսքիզներ, լուսանկարներ, մանրակերտեր և հուշամեդալներ։ Ցուցահանդեսը գործելու է մինչև դեկտեմբեր։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին