Գեղարքունիքից 4 դպրոցական մրցանակով է վերադարձել Գերմանիայում կայացած Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզից 4 դպրոցական մրցանակով է վերադարձել Գերմանիայում կայացած Այկիկենդո կարատեի աշխարհի առաջնությունից։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Այկիկնեդո կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Արաքս Մարգարյանից, հոկտեմբերի 3-8-ը  Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը նախագահ Դավիթ Աթանեսյանի գլխավորությամբ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում  մասնակցել է  WFMC վարկածով աշխարհի առաջնությանը։ 

Գեղարքունիքի մարզից մրցաշարին մասնակցել է 4 մարզիկ։

Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Հ․Ղազարյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ, 7 տարեկան Գրիգոր Սաֆարյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նույն դպրոցի աշակերտ, 8 տարեկան  Խաչիկ Խլղաթյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Գավառ համայնքի մարզադպրոցի սաներ, Գանձակ բնակավայրը ներկայացնող 13 տարեկան Նարեկ Ասատրյանն ու 12 տարեկան Խաչիկ Ասատրյանը տուն են վերադարձել արծաթե մեդալներով։ 

«Աշխարհի առաջնությունից մրցանակներ նվաճած մարզիկներին շուքով են դիմավորել իրենց բնակավայրերում։ 

Ձորագյուղցի մարզիկներին ֆինանսապես աջակցել է Մարտունու համայնքապետարանը, իսկ Գավառի մարզիկներին և մարզչին՝  գանձակցի բարերար Վաչիկ Իսրայելյանը։ Մրցաշարին մասնակցում էր 32 երկրից ժամանած մարզիկ»,-ներկայացրեց Արաքս Մարգարյանը։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

Հայերեն العربية فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար