Միացյալ Նահանգներ

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes

1 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն՝ ըստ Forbes-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականն այս շաբաթ թարմացրել է Սվիֆթի կարողության իր գնահատումները, որն արդեն կազմում է 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ 

Սա գերազանցում է նախորդ ռեկորդակիր Ռիհաննայի կարողությունը, որն, ըստ Forbes-ի, կազմում է 1,4 միլիարդ դոլար։ 

Ըստ տարբեր հրապարակումների՝ 34-ամյա Թեյլոր Սվիֆթը միլիարդատեր է դարձել 2023 թվականին, մասամբ շնորհիվ իր «Էրաս» համաշխարհային համերգային շրջագայության եկամուտների։ 

Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցանկում Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է 2117-րդ տեղը։ Իսկ արտիստների շարքում նա գրավում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով ամերիկացի ռեփեր և գործարար Ջեյ Զիին, որի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում